ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը կվերսկսի թռիչքները 52 երկրի հետ

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները 52 երկրների հետ, որոնց թվում են Արգենտինան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Այս մասին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, հեռարձակումն իրականացրել է «Россия-24» հեռուստաալիքը։

«Ապրիլի 9-ից վերացնում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի սահմանափակումները, որոնք վերաբերում էին Ռուսաստանի և մի շարք այլ երկրների միջև կանոնավոր և չարտերային չվերթներին։ <…> Այժմ նրանք [ավիաընկերությունները] կարող են առանց սահմանափակումների թռչել 15 երկիր <…>, և այժմ մենք վերսկսում ենք թռիչքները 52 երկրի հետ, այդ թվում՝ Արգենտինայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության հետ և մեզ բարեկամ այլ պետությունների հետ»,- ասել է ՌԴ վարչապետը:

Back to top button