

«Վեր կաց, գնանք» թուրքական հումորային սերիալում 44-օրյա պատերազմի օրերին սկսեցին հայտնվել ադրբեջանական դրոշներ, որոնք յուրօրինակ խորհրդանիշ են այդ երկրում։ Նրանց համար դրոշի պաշտպանությունը հավասարազոր է հայրենիքի պաշտպանությանը։
Այս պարագայում բազմաթիվ մարդկանց համար սիրելի դարձած ֆիլմում ադրբեջանական դրոշների պարբերաբար ցուցադրումով կարծես ուզում էին ասել, թե իրենք միասնական են և պետք է միասին հանդես գան պատերազմում։ Սերիալի հերոսներից մի քանիսն որոշում են գնալ Ադրբեջան, որ պայքարեն հայ «զավթիչների» դեմ։
Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Նաիրա Պողոսյանը։ «Թուրքական սերիալները և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ: