ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորել է ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան ցուցահանդեսի կայացման գործում։

«Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միության աշխատանքը՝ ցուցահանդեսին իրենց ակտիվ և մեծ աջակցության համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին՝ միջոցառման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար»։

Դավիթ Սահակյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ում բարձր հովանու ներքո անցկացվեց միջոցառումը:

Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ավարտին՝ Դավիթ Սահակյանը հավաստագրեր է հանձնել ցուցահանդեսի մասնակից ընկերություններին։ Նա ընդգծել է, որ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը բավական արդյունավետ էր. միջոցառման շրջանակներում արդեն իսկ կնքվել են պայմանագրեր, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ:

Back to top button