ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունները զերծ չեն տարաձայնություններից, սակայն դրանցում գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Բելառուս-24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք, նրանք զերծ չեն տարաձայնություններից, զերծ չեն, ասենք, լիակատար թյուրըմբռնման կետերից, բայց, այնուամենայնիվ, այս հարաբերություններում դեռ գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը»,- ասել է Պեսկովը։

Թուրքիան, նույնիսկ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող է իրեն թույլ տալ Վաշինգտոնին սեփական կարծիքը հայտնելու շքեղությունը, նշել է Պեսկովը։

«Այս երկիրը կարող է իրեն թույլ տալ իր շահերը պաշտպանելու շքեղությունը: Այս երկիրը կարող է իրեն թույլ տալ այսօր Բրյուսելին, այսինքն՝ ՆԱՏՕ-ին ասելու շքեղությունը, թե գիտեք, մենք չենք միանա պատժամիջոցներին, և չենք այրի Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները, քանի որ դա մեզ անհրաժեշտ է»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

«Մենք դա բարձր ենք գնահատում»,- ընդգծել է նա։

Back to top button