Ժամանակի վկան

Ռոզի Արմենը, Յուրի Լևիտանը, Շառլ Ազնավուրը, Ֆլորա Մարտիրոսյանն ու այլ հայտնիներ՝ Սարգիս Նաջարյանի հուշ-պատումներում․ «Ժամանակի վկան»

Ռոզի Արմենի, Յուրի Լևիտանի, Շառլ Ազնավուրի, Ֆլորա Մարտիրոսյանի ու շատ այլ հայտնիների մասին Սարգիս Նաջարյանի դրվագային հուշ-պատումները վերականգնում են հայ անվանի արվեստագետների ու մտավորականների ապրած ժամանակաշրջանը, նրանց կերպարներն ու կյանքի անհայտ կողմերը։

Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը մինչև այժմ էլ պահպանում է կապը հայրենիքի հետ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հռչակավոր ռադիո և հեռուստահաղորդավար, անկրկնելի հզոր ձայնով Յուրի Լևիտանի խորհուրդը ձայնը պահպանելու մասին։

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, կինոդերասան, հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրից ճառագող տիեզերական ուժը։

«Դուդուկի ձայնով» անզուգական Ֆլորա Մարտիրոսյանը։ Սիրելի՛ մայրեր և քույրեր, սիրելի՛ բազմաչարչար, բայց կենսասեր հա՛յ կանայք, շնորհավորում ենք բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Ինչպես գիտեք, ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Թո՛ղ, որ այսուհետև միայն ավետվեն մեր հայրենիքի հաղթանակները և թո՛ղ, որ Հայաստանի ու Արցախի վրա հավերժական արշալույսներ բացվեն՝ մինչև հասնենք մեր երազի վերջնական հանգրվանին։

Back to top button