Կյանքին ասել այո՛

Արկերը անձրևի նման թափվում էին, ողջ մնալը բախտի բան էր․ Վանուշ Մելքոնյան․ «Կյանքին ասել այո՛»

Երազում էր ֆուտբոլիստ դառնալ, մինչ բանակ զորակոչվելն ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ֆուտբոլի բաժին, բայց 44-օրյա պատերազմը խլեց ֆուտբոլիստ դառնալու Վանուշի երազանքը։ Նույն իստիտուտում ուսումը շարունակելով հանդերձ` Վանուշ Մելքոնյանն այժմ փորձում է հետաքրքրություն գտնել մասնագիտական այլ ոլորտներում։

Լրջորեն զբաղվում է լուսանկարչությամբ, հասցրել է անգամ սիրել այն։ Ծնվել է 2001 թվականի հուլիսի մեկին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Ընտանիքի հինգ զավակներից կրտսերն է։

Զորակոչվել է 2019 թվականի դեկտեմբերին, ծառայել է Մուղնիի ՀՕՊ զորքերի ուսումնական զորամասում, ապա՝ ծառայությունը շարունակել Արցախում։ Պատերազմի ժամանակ Ջրականում էր, որտեղ էլ հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին ոտքերի բեկորային ծանր վիրավորում է ստացել։

Ցուցադրել ավելի
Back to top button