ԿարևորՄշակույթ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ:

«Հարգելի՛ պարոն Խառատյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի:

Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության ոսկե ժամանակաշրջանի հետ, իսկ Պ. Չայկովսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի բալետային ստեղծագործություններում կերտած անմոռանալի դերակատարումները բալետի հայկական դպրոցի և ընդհանրապես բալետի կատարողական արվեստի բացառիկ դրսևորումներից են:

Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել բալետի արտիստների նոր սերնդին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»,-ասված է ուղերձում:   

Back to top button