ԿարևորՍպորտ

Վարազդատ Հարոյանը վիրահատության է ենթարկվել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում: Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նորվեգիա — Հայաստան ընկերական հանդիպման ընթացքում վնասվածքներ էին ստացել մեր հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Արման Հովհաննիսյանը:

Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: Արման Հովհաննիսյանը վնասել էր ձախ ազդրի հետին շրջանի մկանը:

Back to top button