ԿարևորՔաղաքական

Մեծ Բրիտանիան կոչ է անում պահպանել հրադադարը և աջակցում է դիվանագիտական ​​լուծմանը. Ջեյմս Քլևերլի

ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին գրառում է արել թվիթերում, որով կոչ է անում թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:

«Այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ քննարկումների ընթացքում հորդորեցի թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Միացյալ Թագավորությունը կոչ է անում պահպանել հրադադարը և աջակցում է դիվանագիտական ​​լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով»:

Back to top button