

«Իմ հայրենիքը դու ես» թուրքական սերիալում ներկայացված են Իզմիրում հույների կողմից թուրքերի հանդեպ իբրև արված բարբարոսությունները։
Այդ նպատակով կիրառվել է Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո հայերի ու հույների նկատմամբ իրականացված ցեղասպանական ողջ գործիքակազմը։
Այս սերիալում հայերը պատկերված են որպես զավթիչներ։ «Աբդուլ Համիդ» սերիալում էլ նրանք ներկայացված են որպես խռովարարներ ու ապստամբներ։


Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Նաիրա Պողոսյանը։
«Թուրքական սերիալները և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ: