ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Արցախում Էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար. Ա. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:

Այսօր ավելի վաղ կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը և ընդլայնված կազմով հանդիպումը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ հանդիպմանն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Նա իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմաների կարգավորման շուրջ զարգացումները:

«ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը և այս կարևոր կազմակերպության ղեկավարումը համընկավ Ուկրաինայում ծավալվող ռազնական գործողությունների հետ, հասկանալի է, որ այն իր վրա է ուղղում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, որ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում Էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար»,- ասել է Միրզոյանը:

Back to top button