Խոշորացույց

Քարոզչական պատերազմի զոհերը. «Խոշորացույց»

Պատերազմում առաջինը սպանվում է ճշմարտությունը. այս ասացվածքի իմաստն այնքան հին է, որքան քաղաքակրթությունը, այնքան հին, որքան մարդկության պատմությունը` առաջին պատերազմներից սկսած։

Սակայն այսօր ռուս-ուկրաինական պատերազմում ճշմարտությունը կարծես սպանվել է ոչ միայն պատերազմող երկրներում։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը՝ տեղեկատվական մանիպուլիացիաների եւ մեդիագրագիտության մասին

Գլոբալ ինֆորմացիոն դաշտում, եթե հետեւում ես ռուս- ուկրաինական իրադարձություններին եւ փորձում հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում, ստիպված ես տարբեր կողմեր ներկայացնող լրատվամիջոցների նյութերից եւ իրարամերժ տեղեկություններից փորձել ինքնուրույն գտնել, եթե կարելի է այդպես ասել, ճշմարտությունը։

Ի տարբերություն Արցախյան պատերազմի` միջազգային «էլիտար» լրատվամիջոցները կարծես այլեւս չեն մտածում բալանսավորված լրատվության մասին, այլ իրենք էլ դառնում են տեղեկատվական պատերազմի մասնակից։

Հռիփսիմե Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես են Հանրային ռադիոյի պաշտոնական կայքի մեր գործընկերները կողմնորոշվում տեղեկատվական ներկա թոհուբոհում
  • Միջազգային լրատվամիջոցներում Արցախյան եւ ռուս- ուկրաինական պատերազմների լուսաբանումը լրագրողական անաչառության եւ պրոֆեիսոնալիզմի տեսանկյունից որքանո՞վ են համադրելի,
  • բացի կոնկրետ կայքի լրատվությանը հավատալուց ինչպիսի՞ այլ գործիքներ կան իրական տեղեկությունը ֆեյքից տարբերելու համար։
  • ի՞նչ է պետք իմանալ տեղեկատվական գլոբալ պատերազմի զոհ չդառնալու համար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանի հետ խոսել ենք ինֆորմացիոն հոսքերի վերահսկողության մասին ու նաեւ, թե ինչպես կարող ենք մեր մտքերը զերծ պահել այդ վերահսկողությունից։

Back to top button