Դպրություն

Ավագ դպրոցների նպատակը. ի՞նչ էր ակնկալվում, ի՞նչ ունենք այսօր․ «Դպրություն»

Առանձին ավագ դպրոցների հիմնադրումը, որն ի սկզբանե նախատեսում էր ապահովել կրթական ծրագրերի ու հոսքերի բազմազանություն, կրթական հնարավորությունների ընդլայնված շրջանակ սովորողների համար, պետք է էապես նպաստեր ավագ դպրոցներում կրթության որակի բարելավմանը։ Սակայն ՀՀ ավագ դպրոցներում այսօր առկա են բազմապիսի խնդիրներ։

Ավագ դպրոցի աշակերտները պետք է լուծեն մասնագիտական ինքնորոշման հետ կապված մի շարք խնդիրներ: Միասնական պետական քննությունը դպրոցի ավագ դասարանները դնում է մասնագիտության ընտրության առաջ` միջնակարգ կրթության վկայական ստանալուց շատ առաջ:

Դպրոցում մասնագիտական ուղղորդումը կարևոր է և պահանջում է լուրջ համակարգված մոտեցում դասղեկների և ուսումնական հաստատության մասնագետների կողմից:

Քննարկում Գ․ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի աշակերտներ Էդերա Մկրտչյանի, Վալերի Մուշեղյանի և ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Ղումաշյանի հետ։

Back to top button