Բիզնես բանաձև

Ամենաերկար օդային նոր երթուղի՝ ռուսական երկինքը շրջանցելու համար․ «Բիզնես բանաձև»

Cathay Pacific ավիաընկերությունը ծրագրում է առանց ռուսական օդային տարածք մտնելու՝ Հոնկոնգից հասնել Նյու Յորք: Երթուղու երկարությունը 16 600 կմ է, տևողությունը՝ 17 ժամ: Խաղաղ օվկիանոսի փոխարեն Ատլանտյան օվկիանոսն ուղևորները կհատեն Airbus A350 ինքնաթիռով:

Բարձր պահանջարկի պատճառով 1 տարվա ընթացքում կրկնակի աճել է Rolex ժամացույցների գինը: New York Times-ի փոխանցմամբ՝ հայտնի ապրանքանիշի Cosmograph ձեռքի ոսկյա ժամացույցն այս պահին արժե մոտ 100 հազար դոլար՝ նախորդ տարվա 52 հազարի փոխարեն:

Նավթի ապառնագրերի շուկայի թրեյդերները չեն բացառում, որ սև ոսկու գինը, կրկնակի աճելով, այս տարի կարող է հասնել 250 դոլարի: Դա կարող է տեղի ունենալ համաշխարհային էներգետիկ շուկայում հասունացող քաոսի պատճառով։

Back to top button