ԿարևորՔաղաքական

Փաշինյանն «աղաղակող ապատեղեկատվություն» է որակել 4 «СУ-30СМ»-ը՝ Ուկրաինայում օգտագործման համար Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «СУ-30СМ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների՝ Ուկրաինայում օգտագործման համար Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը որակել է «աղաղակող ապատեղեկատվություն»։

Այսօր դիմելով կառավարությանը՝ վարչապետը նշել է, որ արևմտյան լրատվամիջոցներում լայնորեն շրջանառվող զեկույցը ստեղծվել է ադրբեջանական աղբյուրների կողմից։

Փաշինյանի խոսքով՝ ինքնաթիռները Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել երկրի սահմաններից։

Վարչապետն անդրադարել է նաև այն պնդմանը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։

«Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց նրանց ներգրավմանը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ «տեղեկատվությունը կատարյալ անհեթեթություն է»։

Back to top button