ԿարևորՔաղաքական

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա: Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։

Նշվում է նաև, որ առաջնորդները պայմանավորվել են հետագա շփումների շուրջ։

Մարտի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը դուրս է բերել իր զորքերը Փարուխ բնակավայրից։

Back to top button