ԿարևորՀասարակություն

Կապահովվի 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումը

Գործադիրը վերաաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորման ապահովելու նպատակով։

Որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետի պահանջներից, ըստ որի  2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է։

Հիմնավորման համաձայն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։

Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թ. հունվարի 31-ը ֆինանսավորվել են  բարերարների աջակցությամբ։

Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ են նյութեր՝ ընդամենը 13,530,0 հազար դրամ արժեքով:

Back to top button