ԿարևորՔաղաքական

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ

Մարտի 31-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու անդադար փորձերը, հրադադարի խախտման դեպքերը և վերջիններիս հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։

Դեսպան Նեսեսյանն ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ ՄԹ և միջազգային հանրության կողմից հրատապ քալլերի իրականացման, ինչպես նաև հավասարակշռված և հասցեագրված մոտեցման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ փոխգործակցության մի շարք ուղղություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայմանը:

Դեսպանն անդրադարձել է նաև Միացյալ Թագավորության Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանում լուրջ աշխատանք է կատարվել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ։

Back to top button