ԿարևորՀասարակություն

Շչակներ են փորձարկվելու

Մարտի 31-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում և «ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ-ում փորձարկվելու են շչակներ:

Մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Զվարթնոց» ՄՕ և «Հայատոմ» ՓԲԸ-ներում, «Տելեկոմ Արմենիա» ու «Անուշ» ՍՊԸ-ներում, Ոստիկանության Երևանի վարչության Մալաթիայի բաժնում, Երևանի թիվ 88, 90 և 86 մանկապարտեզներում, Ն.Խաչատրյանի  անվան թիվ 113 միջնակարգ, Գ.Գլուլբենկյանի  անվան թիվ 190 ու թիվ 105 ավագ, Դ.Վարուժանի անվան թիվ 89, Դ.Հովսեփյանի  անվան թիվ 191 և 91 հիմնական դպրոցներում փորձարկվելու են շչակներ:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

Back to top button