ԿարևորՀասարակություն

Փրկարարները մարել են Քաջարան քաղաքում բռնկված հրդեհը

Մարտի 30-ին, ժամը 04:17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել է երկու վագոն-տնակ՝ մոտ 72 քմ՝ տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Back to top button