ԿարևորՔաղաքական

Շարունակվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հանդիպումները Եվրոպական խորհրդարանում

Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի հետ:

Քննարկումների առանցքում են եղել Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները:

Հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու եւ Արցախում իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:

Back to top button