ԿարևորՀասարակություն

Շարլ Միշելը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. ԵՄ Խորհուրդ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ԵՄ Խորհրհրդից։

Հայկական և ադրբեջանական կողմերը դեռ չեն հաստատել տեղեկությունը:

Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։

Քննարկվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Այս տարվա փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի էր ունեցելՆիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

Back to top button