ԿարևորՀասարակություն

Մարտակերտի շրջանում ընթանում են ազատ բնակելի տների վերանորոգման աշխատանքներ

ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ շրջանի ազատ բնակֆոնդում առկա է 1048 բնակելի տուն։

ԱՀ քաղաքաշինության նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում առանձնացված բնակելի տները վերանորոգելուց հետո նախատեսված է տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին։

Քաղաքաշինության նախարարությունից «Արցախպրես»-ին տեղեկացրել են, որ ծրագիրն ընթացքի մեջ է, և 80 բնակելի տների վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Իսկ 65-ում դրանք ընթացքի մեջ են։

Back to top button