

«Դեպի Հայք» կազմակերպության հաղորդակցության համակարգող Անի Մաթևոսյանը քաջածանոթ է սփյուռքին, երկար տարիներ ապրել է Լիբանանում և Սիրայում:
«Մեր կազմակերպությունն այսօր շեշտը դնում է նաև Ռուսաստանում ապրող հայերի վրա, քանի որ այնտեղ ապրող մեծ զանգված ունենք, որոնց պետք է կարողանանք ներգրավել կամավորական աշխատանքներում: Սակայն ամենից դժվարը Հարավային Ամերիկայում ապրող հայերի հետ զրույցներն ու բանակցություններն են, քանի որ կան թե՛ հեռավորության հետ կապված, թե՛ ֆինանսական հարցեր»,- ասում է Անին:




«Դեպի Հայք»-ի աշխատանքի համադրման և հատուկ ծրագրերի բաժնի կոորդինատոր Լիլիթ Հովհաննիսյանը նկատում է, որ այսօր հայկական ընկերությունները պատրաստ են իրենց հարկի տակ ընդունել սփյուռքահայերին, ինչը տարիներ առաջ դժվար էր:
«Այսօր բանակցում ենք հազարից ավելի ընկերությունների հետ, որոնք պատրաստ են գործակցել սփյուռքի երիտասարդների հետ։ Տարիներ առաջ անվճար աշխատող երիտասարդների իրենց կողքին տեսնելը շատերի համար խորթ երևույթ էր: Այսօր, սակայն, այն ընկալելի և ընդունելի է գրեթե բոլոր ընկերությունների համար»,- ասում է Լիլիթը:
Սփյուռքահայ կամավորներին առաջարկվող հետաքրքիր նախագծերի, նրանց հետ տարվող նախնական աշխատանքների մասին ավելի մանրամասն զրույցում: