ԿարևորՀասարակություն

Արցախի ՄԻՊ-ը՝ մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված անձանց առողջական վիճակի մասին

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,- ֆեյսբուքի իր էջին գրել է նա:։

Back to top button