Հաջողության նոտա

Մաթեմատիկա՝ գիտություն կապերի մասին․ մաթեմատիկոս Արմեն Վաղարշակյան․ «Հաջողության նոտա»․

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմեն Վաղարշակյանը Մայր բուհի շրջանավարտ է: «Տարվա ուսանող», բակալավրիատի ուսանողների միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիրը ճանապարհը շարունակել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Բրաունի, Քենթի և Տորոնտոյի համալսարաններում:

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 10-ից ավել գիտական հոդվածների հեղինակ Արմեն Վաղարշակյանի համար գիտության մեջ հաջողության հասնելու գրավականը անսահման համբերությունն ու աշխատանքի մեջ ժամանակին ընդմիջում անելն է:

Back to top button