Սփյուռքի ձայնը

Հայաստանում գործ շատ կա, հնարավորություններն օգտագործողներն են քիչ․ «Սփյուռքի ձայնը»

Գարի Աղաբեկյանը ընդամենը մի քանի տարի առաջ է Հայաստանում հիմնել «Մեյջերալ Արմենիա» ընկերությունը, որն արդեն հաջողություններ է արձանագրել` ընդլայնվել է, աշխատակիցների թիվը կրկնապատկել: Ի՞նչ է անհարժեշտ հաջողության հասնելու համար` հարցնում եմ։

«Ցանկություն, կամք ու համոզմունքներ, որ քո փոքրիկ կամ ավելի մեծ ներդրումը կօգնի Հայաստանի զարգացմանը: Ես մի քանի տարի է այստեղ եմ և արդեն մեր կազմակերպության միջոցով Հայաստան եմ բերել տարբեր միջազգային կազմակերպությունների, որոնք ակտիվ աշխատում են մեր երկրում»,- ասում է Գարի Աղաբեկյանը:

90-ականներից Հայաստանին ծանոթ, այստեղ կրթություն ստացած Գևորգ Սարյանը ընտանիքի հետ Հայաստանում հաստատվեց Սիրիայում սկսված պատերազմից առաջ: Մեր հայրենակիցն այնտեղ ուներ բիզնես, անշարժ գույք, որոնք փորձեց տեղափոխել Հայաստան: Գևորգ Սարյանը Հայաստանում երկու ընկերություն է ղեկավարում` շինարարական և սննդի վերամշակման։

«Երբ եկա Հայաստան, ունեի թղթապանակ, որտեղ տասնյակից ավելի գործնական գրառումներ ունեի: Դրանցից մի մասը չիրականացրեցի, քանի որ չհաջողեցի, մի մասը այսօր ժամանակավրեպ է, մի մասն էլ գործնականում կիրառել եմ տարիների ընթացքում»,- ասում է հայրենադարձ գործարարը:

Սփյուռքահայ գործարարները համոզված են, որ Հայաստանում շատ անելիք կա, ուղղակի պետք է ունենալ կամք ու ցանկություն եղած հնապավորություններից օգտվելու համար։

Մեր հայրենադարձ հայրենակիցների բիզնես հետաքրքիր առաջարկներն ու խորհուրդները լսեք եթերում:

Back to top button