Բիզնես բանաձև

Ծագող արևի երկրում «արևի էներգիան» անզոր է էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար․ «Բիզնես բանաձև»

Աշխարհի՝ մեծությամբ 3-րդ տնտեսությունը բախվել է վերջին 10-ամյակի վատագույն էներգետիկ ճգնաժամին: Դրան նպաստել են 2022թ.-ի մարտին Ֆուկուսիմայում տեղի ունեցած երկրաշարժն ու Տոկիոյին պատուհասած ցրտերը:

2011թ.-ից անվտանգ էներգիայի անցնելու ծրագիրը «թանկ հաճույք» է դառնում Ճապոնիայի տնտեսության համար:

Ռուսաստանում 500 խանութ փակելուց հետո իսպանական Inditex հագուստի կայսրությունը վախենում է ֆինանսական խնդիրներից: Ընկերությունը պատրաստվում է իր մեծությամբ 2-րդ շուկա վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Շվեդական H&M հագուստի ապրանքանիշը փորձում է «վերագրավել» չինացի սպառողների ուշադրությունը: Արտադրողը նրանց բոյկոտին էր արժանացել նախորդ տարի Չինաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալու պատճառով:

Back to top button