

Փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում:
Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:


Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:
Քննարկում «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանի, Երևանի Ալ․ Շիրվանզադեի անվան համար 21հիմնական դպրոցի ուսուցչուհի Գոհար Հակոբյանի, Երևանի Մանուկ Աբեղյանի անվան համար 3 ավագ դպրոցի ուսուցչուհի Նարինե Գալստյանի, Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան համար 62 ավագ դպրոցի ուսուցչուհի Աիդա Գևորգյանի և Երևանի Գ․ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի ուսուցչուհի Հայկանուշ Փաշյանի հետ։