ԿարևորՀասարակություն

Սյունիքում շարունակվում են 2020 ու 2021 թվականներից անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերը

Սյունիքի մարզից 2022 թվականի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագրի (համայնք-պետություն համագործակցությամբ) հայտ է ներկայացվել։

Դրանք բոլորն արդեն անցել են հաստատման առաջին փուլով և Կառավարության նախնական դրական եզրակացությունը ստանալուց հետո լրամշակումների համար վերադարձվել են համայնքներ՝ վերջնական հաստատման ուղարկելու համար։

31 ծրագրային հայտերի ընդհանուր նախնական արժեքը 7 մլրդ 538 մլն 236 հազար դրամ է, որից 4 մլրդ 723 մլն 484 հազար դրամը համաներդրման պետբյուջեի մասնաբաժինն է, մյուս մասը ներդրում են համայնքները։

Մինչ 2022 թ․ ծրագրերի հաստատումն ու մեկնարկը մարզում շարունակում են իրականացվել դեռևս 2020 ու 2021 թվականներից անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերը․ մասնավորապես, ներկայումս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն են՝

Քաջարան համայնքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավում, որի ընդհանուր արժեքը՝ 1 մլրդ 706 մլն 277 հազ դրամ, որից պետբյուջեի մասնաբաժինը՝ 1 մլրդ 194 մլն 394 հազար դրամ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ).

Ագարակ քաղաքի նախկին կաթսայատան շենքի վերակառուցում մարզադպրոցի․ ընդհանուր արժեքը՝ 120 մլն 600 հազ դրամ, պետբյուջեի ներդրումը՝ 84 մլն 420 հազար դրամ։

Քաջարան համայնքում բնակավայրերի փողոցների և ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում (մրցույթն արդեն կայացել է), ընդհանուր արժեքը՝ 1 մրդ 334 մլն 237 հազար դրամ, ներդրման պետական մասնաբաժինը՝ 800 մլն 542 հազար դրամ.

Գորայք համայնքում Սառնակունք բնակավայրի կոյուղասեպտիկ հորի կառուցում (մրցույթը հայտարարվել է), ընդհանուր արժեքը՝ 125 մլն 640 հազ դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 87 մլն 948 հազար դրամ։

Back to top button