ԿարևորՀասարակություն

Մ-3 ճանապարհի 134-րդ կմ հատվածը, անվտանգությունից ելնելով, պարբերաբար կփակվի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում (Բազումի մոտ) կապալառու կազմակերպության կողմից իրականացվելու են ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներ։

Վերոնշյալ ավտոճանապարհը, անվտանգությունից ելնելով, պարբերաբար փակվելու է տրանսպորտային միջոցների համար։

Back to top button