

Այսօր Գաբրիել Այվազովսկու անունը գրեթե լրիվ մոռացված է։ Մինչդեռ նա 19-րդ դարի ամենահետաքրքիր հասարակական գործիչներից էր և կատաղի գրապայքարում դարձավ Միքայել Նալբանդյանի և Ստեփանոս Նազարյանցի արժանի հակառակորդը։
Փայլուն կրթություն էր ստացել Մխիթարյանների մոտ, տիրապետում էր մի քանի լեզվի։
Կաթոլիկությունից վերադարձավ հայ առաքելական եկեղեցու գիրկը և սիրով ընդունվեց` հասնելով մինչև արքեպիսկոպոսի հոգևոր աստիճանի։
Գրաբարի կողմնակից էր։ Նրա բոլոր աշխատանքները գրված են գրաբարով, երևի դա է պատճառը, որ այս գործչի պատմական, լեզվաբանական, հրապարակախոսական աշխատանքներն այսօր լրիվ մոռացված են։
Ո՞վ է հիմա այդքան փայլուն տիրապետում գրաբարին, որ վերլուծի դրանք։ Իտալերեն է թարգմանել Խորենացու և Ագաթանգեղոսի գործերը։