ԿարևորՀասարակություն

Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր․ ԱՀ ԱԺ

ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և բարեկամներին՝ խափանված գազամատակարարումը վերականգնելուն ուղղված սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Հայտարարության մեջ ասված է․

«Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի  և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու  միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են  հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով  Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր»։

Back to top button