Հաջողության նոտա

Հաճախորդի համար հավելյալ արժեք ստեղծելու ճանապարհին. գործարար Վահագն Ղազարյան․ «Հաջողության նոտա»

Ունենալով երեք հիմնական մասնագիտություն՝ տնտեսագետ, ապահովագրող և գործածար վարչարարության մագիստրոս Վահագն Ղազարյանն իր կյանքի համար ընտրել է հենց վաճառողի աշխատանքը՝ համարելով այն ապրելակերպ։

«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր-տնօրենն իր ուղին սկսել է հենց հայաստանյան շուկայում՝ ստեղծելով և ձևավորելով վաճառքի տարբեր խմբեր և անձամբ վաճառելով ամենաբարդ թվացող ապրանքներ՝ ոսկյա իրերից մինչև ապահովագրություն, համաշխարհային բրենդային հագուստից մինչև բժշկական ծառայություններ։

Back to top button