ԿարևորՀասարակություն

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կկազմակերպվի Վարդավառի տոնակատարություն

Հուլիսի 16-17-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում նախատեսվում է Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։

Ավանդական խաղեր, լարախաղաց, ջրոցի, հանրահայտ խմբերի և արտիստների մասնակցությամբ համերգներ, ազգային պարեր. ահա միջոցառումների ոչ ամբողջական ցանկը։ Այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաև բազմաթիվ հյուրերի՝ ամբողջ Հայաստանից և արտերկրից։

Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը՝ համագործակցելով «Նոյեմբերյան» և «Բերդավան» հիմնադրամների հետ։

«Մեր նպատակը տարածաշրջանի մշակութային և տնտեսական զարգացմանն աջակցելն է. Վարդավառի տոնն ենք ընտրել, քանի որ տարածաշրջանում այն թերևս ամենասիրվածն է»,-նշում է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը՝ հավելելով, որ շուտով կհրապարակեն բոլոր այն խմբերի ու արտիստների անունները, ովքեր կմասնակցեն տոնակատարությանը։

«Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն:

Կարդացեք նաև
Close
Back to top button