ԿարևորՀասարակություն

Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում վիրահատություններ է իրականացրել

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության  պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել  են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ:

Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա: Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի փոխանակում:

Արսեն Մովսիսյանը  տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն: Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ:

Back to top button