Հայկական հարց

Թուրքական սերիալները` որպես աշխարհաքաղաքական քարոզչության միջոց․ «Հայկական հարց»

Թուրքական կինոյի արտադրությունը մեծ թափ է հավաքել 1990-ականներին։ 2000-ականներն էլ մասնագետները գնահատում են որպես թուրքական սերիալների աստեղային ժամ։ Այս երկրում նպատակ ունեն մինչև 2023 թվականը սերիալներից ստացվող եկամուտը հասցնել երկու միլիարդ դոլարի։ Դրանք արտահանվում են 150-ից ավել երկիր՝ թարգմանվելով տարբեր լեզուներով։

Սկզբնական շրջանում դրանք չէին անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային և չունեին հակահայկական քարոզչության տարրեր։ Առավելապես թուրք-հունական հարաբերությունների կարգավորման միտումն էր նկատելի որոշ սերիալներում, որոնք ցուցադրում էին Հունաստանում։ Հետագա տարիներին արդեն հակառակ լույսի ներքո էին դրանք պատկերված։ Ասվածի օրինակ կարելի է համարել «Իմ հայրենիքը դու ես» սերիալը, որտեղ խեղաթյուրված ձևով էին ներկայացված 1919-1922-ին Իզմիրում տեղի ունեցած պատմական իրադարձությունները։

Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Նաիրա Պողոսյանը։ «Թուրքական սերիալները և Հայկական հարցը»՝ մաս 1-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button