ԿարևորՄշակույթ

Թատերական կրքեր, չկիսված մրցանակներ․ մրցանակաբաշխությանն ո՞վ գտավ սեփական Արտավազդին

Օպերային թատրոնի ճեմասրահում թատերական կրքեր են․ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունից առաջ ու հետո անհանգիստ են դերասաններից մինչև թատրոնի տնօրեններ։ Մրցանակաբաշխության ժյուրին այս տարի կարծես ոչ մեկին չէր ցանկացել նեղացնել․ ամենաինտրիգային անվակարգերում հաղթողները երկուական են։

Իսկ միջոցառման ամենայուրահատուկ մասը բեմադրված չէր․ թատերական երանգներով, բայց իրական։ Անակնկալն անվանակարգերից դուրս է․ դերասանուհի Ժաննա Քոչարյանն իր անձնական «Արտավազդն» է ստանում դերասան Դավիթ Աբրահամյանից:

Back to top button