ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ բարձր մակարդակի պաշտոնյաներ ի հետ հանդիպումների համար:

Վրաստանում նախարար Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկու հետ։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նրա այցի օրակարգում տարածաշրջանային խաղաղությունն է և կայունությունը։ 

Back to top button