ԿարևորՄշակույթ

Հայտնի են «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

  • Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ- ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
  • «Լավագույն մանկական ներկայացում» «Կոկորդիլոսը» — Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.` Աղասի Մելքոնյան
  • «Լավագույն երիտասարդ դերասանուհի»Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թ-ն
  • «Լավագույն երիտասարդ դերասան» Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
  • «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»Մերի Մարգարյան — «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
  • «Լավագույն երիտասարդական ներկայացում»«Երեք քույր» — Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.`Սամսոն Մովսեսյան
  • «Թատերարվեստին անբասիր ծառայության համար»ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան — Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան — Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան — Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-նԴերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան — Հ. Պարոնյանի անվ. թ-նՀանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա — Մհեր Մկրտչյան արտիստ. թ-ն
  • «Լավագույն թատերագիտական հոդված»Քրիստինե Պողոսյան — «Հաջողված թռիչք»
  • «Լավագույն սցենոգրաֆիա» Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան — «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
  • «Երաժշտության լավագույն հեղինակ» Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թ-ն
  • «Երկրորդ պլանի լավագույն դերասան»Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թ-ն
  • «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-նԱրմինե Անդրեասյան-(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
  • «Լավագույն դերասանուհի»Մարիամ Ղազանչյան — (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-նԵլենա Վարդանյան — (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն
  • «Լավագույն դերասան» Արթուր Կարապետյան — (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվ. թ-նՍենիկ Բարսեղյան — (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թ-ն
  • «Լավագույն պլաստիկ ներկայացում»«#44» — «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան«ՍինSIN» — Մնջախաղի թ-ն, բեմ.` Կարեն Խաչատրյան
  • «Լավագույն ներկայացում» «Համլետ» — Կամերային թ-ն, բեմ.` Արա Երնջակյան
  • «Հատուկ մրցանակ» Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-նին Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թ-ն — «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան
Back to top button