ԿարևորՄշակույթ

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասված է․

«Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ,

Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:

Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»:

Back to top button