ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը հետ է քաշել իր զորամիավորումները Փառուխից. ՌԴ ՊՆ

Բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հետ է քաշել իր զորամիավորումները Փառուխից, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», — ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button