Ժամանակի վկան

Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Չեքիջյանը, Սոս Սարգսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Վանուշ Խանամիրյանը, Ծովակ Համբարձումյանն ու էլի շատերը՝ Սարգիս Նաջարյանի հուշ-պատումներում․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդաժամին՝ յուրահատուկ վարպետաց դաս մեծերից Սարգիս Նաջարյանի ներկայացմամբ։

Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Վլադիմիր Աբաջյանի, Վանուշ Խանամիրյանի, Ծովակ Համբարձումյանի ու էլի շատերի մասին Սարգիս Նաջարյանի դրվագային հուշ-պատումները կվերականգնեն հայ անվանի արվեստագետների ու մտավորականների ապրած ժամանակաշրջանը, նրանց կերպարներն ու կյանքի անհայտ կողմերը։

ժողովրդական արտիստ, անվանի դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը մեծն Կոմիտասի նման է չափ տալիս՝ ուսերի լայնքով։

Մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, քայլող հանրագիտարան Ծովակ Համբարձումյանի մասին։

Ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անվանի դերասան, միշտ իր հոգու ձայնին հետևող Սոս Սարգսյանի մասին։

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի համարձակ կյանքում լինելու խորհուրդը։

Ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար և գեղարվեստական ղեկավար Վանուշ Խանամիրյանի մասին։

Ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքի վարպետ, անկրկնելի ձայնով Վլադիմիր Աբաջյանը։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որի հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ և լրագրող, լավագույն հաղորդավարի կոչմանն արժանացած դերասան, թարգմանիչ և ասմունքող Սարգիս Նաջարյանը։

Back to top button