ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան մտահոգ է Արցախում ադրբեջանական զորքերի տեղաշարժով

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ առաջ են շարժվել, վերադառնալ նախկին դիրքեր` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության: Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել ԼՂ բնակիչներին գազամատակարարման խափանումների առթիվ և կոչ է արել «վերականգնել մշտական գազամատակարարումը»: Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ընթացքում:

Back to top button