

Այս հաղորդաժամին՝ յուրահատուկ վարպետաց դաս մեծերից Սարգիս Նաջարյանի ներկայացմամբ։
Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Վլադիմիր Աբաջյանի, Վանուշ Խանամիրյանի, Ծովակ Համբարձումյանի ու էլի շատերի մասին Սարգիս Նաջարյանի դրվագային հուշ-պատումները կվերականգնեն հայ անվանի արվեստագետների ու մտավորականների ապրած ժամանակաշրջանը, նրանց կերպարներն ու կյանքի անհայտ կողմերը։
ժողովրդական արտիստ, անվանի դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը մեծն Կոմիտասի նման է չափ տալիս՝ ուսերի լայնքով։
Մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, քայլող հանրագիտարան Ծովակ Համբարձումյանի մասին։
Ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անվանի դերասան, միշտ իր հոգու ձայնին հետևող Սոս Սարգսյանի մասին։
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի համարձակ կյանքում լինելու խորհուրդը։
Ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար և գեղարվեստական ղեկավար Վանուշ Խանամիրյանի մասին։
Ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքի վարպետ, անկրկնելի ձայնով Վլադիմիր Աբաջյանը։
Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որի հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ և լրագրող, լավագույն հաղորդավարի կոչմանն արժանացած դերասան, թարգմանիչ և ասմունքող Սարգիս Նաջարյանը։