ԿարևորՀասարակություն

ՌԴ ՊՆ-ն ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղել

Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել դիտակետ, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բայրաքթար TB2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում:

«Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել»,- նշված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Back to top button