ԿարևորՀասարակություն

Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից

Արցախում ռազմական դրությունն այսօր չի հայտարարվել: Ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. նախապես` մինչև 2005 թվականը, այն գործել է երկարաձգումներով, ապա՝ անժամկետ, Հանրայնին ռադիոյին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Օրենքի համաձայն՝ Արցախի նախագահը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել, մտցնել սահմանափակումներ՝ ելնելով ընթացիկ իրավիճակից։

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Back to top button