Հայկական հարց

«Թալեաթ փաշա» կոմիտեն փորձում է գիտականորեն հիմնավորել ժխտողական թեզերը․ «Հայկական հարց»

Թուրքական գիտական կենտրոնները և վերլուծական կազմակերպությունները Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանության թեմային հիմնականում անդրադառնում են փետրվարին և ապրիլին՝ Խոջալուի ու ապրիլի 24-ի իրողությունների համատեքստում։

Այս իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են արվում ոչ միայն Թուրքիայում, այլև Ադրբեջանում։ Ակտիվ հակահայ գործունեություն է ծավալում գիտական շրջանակում հայտնի Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը։

Այն հիմնվել է 2005-ին Իգդիրում և արդեն մասնաճյուղեր է բացել Ադրբեջանում ու մի շարք երկրներում։ «Թալեաթ փաշա» կոմիտեն ևս իր ներդրումն ունի այս մերժողական «գիտական» քարոզչության մեջ։ Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։ «Թուրքական գիտական կենտրոնները և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ:

Back to top button