ԿարևորՀասարակություն

Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է 2022 թվականի ապրիլի երկրորդ տասնօրյակում. Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է 2022 թվականի ապրիլի երկրորդ տասնօրյակում, դրան կնախորդի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ապրիլի 8-ին, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան (ապրիլի երկրորդ տասնօրյակում) և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի (ապրիլի 8) աշխատանքային այցը: Մշակվում են նաև այլ շփումներ տարբեր մակարդակներով»,- ասել է Զախարովան։

Back to top button