ԿարևորՀասարակություն

Իրավական մոտեցումները պետք է ուղեկցեն ռազմաքաղաքական լուծումներին․Արա Ղազարյան

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Արցախի Հանրապետության բնակչության իրավունքները ոտնահարելու առնչությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանն ակնկալում է, որ ՄԻԵԴ – ը Ադրբեջանից կպահանջի դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել բնական գազի մատակարարումը:

Իրավական գործընթացներում Արևմուտքի արձագանքը Ադրբեջանի գործողություններին հստակ ու  ընկալելի է, նաև՝ տարբերակված` ասում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։  Ըստ նրա` այդ մոտեցումը  տեսանելի է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանում, ՄԻԵԴ–ում։  «Սակայն ոչ իրավական հարթակներում` ԵՄ, Եվրոպայի խորհուրդ, արձագանքը համարժեք չէ, այն  տարբերակված և թիրախավորված չէ, ուղղված է երկու կողմերին` առանց հաշվի առնելու փաստերը և իրավիճակը։  Հենց այս մոտեցման պատճառով է, որ չեն կանխվում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները կամ Բաքվի դրսևորած ռասիզմի քաղաքականությունը։ Տարբերակված մոտեցման հետևանքով կիրառվող երկակի ստանդարտները ակնհայտ են»,– նշել է Ղազարյանը։ 

Նրա կարծիքով ՝ այն ակտիվությունը, որ  հայկական կողմը դրսևորում է իրավական հարթակում, պետք է շարունակվի, այդ կերպ  հնարավոր կլինի հարցը տանել նաև միջազգային քրեական իրավունքի դաշտ։ «Իրավական մոտեցումները պետք է անպայման ուղեկցեն ռազմաքաղաքական  լուծումներին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետը։ 

Back to top button